Այս տարվա 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի ԿԲ-ն կորցրել է արտարժութային պաշարների 20 տոկոսը

462

Նավթադոլարների մեծ հոսքի տարիներին Ադրբեջանի կուտակած արտարժութային պաշարները աննախանձելի արագությամբ նվազում են: Ինչպես այսօր տեղեկացրել է Ադրբեջանի Կենտրոնական բանկը, հոկտեմբերի 31-ի դրությամբ արտարժութային պաշարները կազմել են 4 միլիարդ 550 միլիոն ամերիկյան դոլար՝ 2015 թվականի դեկտեմբերի 30-ի 5 միլիարդ 16.7 միլիոն դոլարի դիմաց:

Այդպիսով, 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Կենտրոնական բանկի արտարժութային պաշարները նվազել են 20.1 տոկոսով: Ընդ որում, միայն հոկտեմբերին պաշարները նվազել են 127. 2 միլիոն դոլարով:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվարից մինչ օրս Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտարժութային պաշարները նվազել են 2.7 անգամ: Արտարժույթի մեծ մասը ծախսվել է մանաթի շեշտակի փլուզումը կանխելու համար:

Թե ադրբեջանցի փորձագետները եւ թե միջազգային ֆինանսական կառույցները զգուշացնում են, որ պահուստային միջոցները նման ծավալներով վատնելու դեպքում արդեն հաջորդ տարի Ադրբեջանի Կենտրոնական բանկը կմնա առանց արտարժույթի:

Նշենք, որ անցյալ տարվա փետրվարին եւ դեկտեմբերին ադրբեջանական մանաթը երկու անգամ կտրուկ փլուզվել է: 2015 թվականի փետրվարից մինչ օրս մանաթը արժեզրկվել է ավելի քան 100 տոկոսով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ