Եթե չնչին առնչություն ունենար իրական քաղաքական գործչի կերպարի հետ,այսօր ստիպված չէր լինի դիմել ապաշխարանքի խորհրդին

872

Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու հետ կապված խոսակցությունները նաև լակմուսի դեր կատարեցին և ջրի երես դուրս բերեցին որոշ ֆիասկո ապրած արդեն իսկ նախկին քաղաքական գործիչների, ովքեր նախկինում գործած մեղքերի համար, ոչ միայն զղջում են, այլ խնդրում են որպեսզի իրենց «չարաճճիությունները» ներվի:
Թերևս դրանցից ամենասպասվածն ու կանխատեսելին Արմեն Աշոտյանի հայտնվելն էր: Ինչ իմանար Աշոտյանը, որ փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունը ոչ միայն չի ծառայի իր նպատակակետին այլև կհանդիսանա հենց իր քաղաքական կարիերայի նահատակման հիմնաքարերից մեկը:
Իսկ այսօր, երբ արդեն պարզ է դառնում, որ պահի ազդեցությամբ, ծննդյան կապակցությամբ հեծանիվ նվեր ստացած անչափահասին բնորոշ ոգևորությամբ արված հայտարարությունները անհաջողությամբ է պսակվում, ներկայիս «երգահան» Աշոտյանը գիտակցելով իր կատարած սխալներն ու խամաճիկին վայել պահվածքը, ջանում է ամեն կերպ արժանանալ ներողամտության մեջբերելով Աստվածաշնչյան պատվիրաններից՝ «ների’ր, որ ներվես»:
Տեղին է ասել,որ եթե ժամանակին ցուցաբերեր քաղաքական գործչին վայել դատողություն և հավասարակշռություն, ապա այսօր մեղքերը քավելու համար ստիպված չէր լինի դիմել ապաշխարանքի խորհրդին:Ինչևէ, վերջին երկուր տարիների փորձը ցույց տվեց,որ Արմեն Աշոտյանը առավել լավ է իրեն դրսևորում ոչ թե քաղաքական դաշտում այլ երգարվեստի ասպարեզում:Եվ որքան էլ փորձի իմիտացիոն քաղաքական գործողություններով ներգրավածություն ցուցաբերել քաղաքական պրոցեսներին, միևնույնն է նրա դեպի քաղաքականություն տանող դռան բանալին շատ խորն է թաղված, իսկ Աշոտյանն էլ հաստատ Սասունցի Դավիթը չէ,որ Թուր կեծակիի միջոցով գետինը ճեղքի հասնի բանալուն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ