«168 ժամ». Խնջույք ժանտախտի ժամանակ. ԿԲ-ում մինչեւ մի քանի հազար դոլար աշխատավարձ են ստանում

373

«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ միայն արդարացված չեն, այլ սա կոչվում է՝ խնջույք՝ ժանտախտի ժամին։ ԿԲ-ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում՝ մինչեւ մի քանի հազար դոլար»,- մեր թղթակցին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է, օրինակ, Կենտրոնական բանկում 37 բջջային հեռախոսների տրամադրումն ու սպասարկումը։

Ա. Մանուկյանը թվարկել է ԿԲ-ի շռայլ ծախսերի այլ օրինակներ եւս. «31 հատ ծառայողական մեքենաներ ունեն։ Ինչի՞ համար, այդքան բենզին, այդքան վառելիք, այդքան անվադողեր, տեխզննում, սպասարկում եւ այլն։ Այլանդակություն է սա։ 20 հազար դոլարի թերթ ու ամսագիր են գրում, ոչ մեկը չի կարող դա հիմնավորել։ Սա անամոթություն է, լկտիություն, այն նեղ վիճակում այս սուղ բյուջեի ժամանակ, այս պատերազմական վիճակում, այս սոցիալական աղքատության վիճակում, երբ 1 մլն մարդ չոր հացի խնդիր ունի, դրել են ամենաբարձր աշխատավարձներն ու ամենաբարձր կից ծառայությունները։ Քիչ է մնում իրենց ընդմիջումն ու հագուստ էլ բյուջեի հաշվին կազմակերպեն»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ