Ինչպես են իրենց դրսևորում կենդանակերպի նշանները կոնֆլիկտային իրավիճակներում

1244

Խոյ

Խոյի հետ կոնֆլիկտային իրավիճակներում հույս մի փայփայեք, որ նա կլռի և թույլ կտա ապտակել մյուս այտը։ Չի լինի այդպես։ Ագրեսիվ պահվածքին Խոյը կրկնակի ագրեսիայով  պատասխան կտա։ Ավելին՝ ձեռնամարտից չեք խուսափի։

Ցուլ

Ձեր կողմից ցանկացած ագրեսիայի դրսևորումը Ցուլը կդիմավորի լիովին հանգիստ, սակայն Ձեր նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխի և միևնույն է կանի այնպես, ինչպես նա է որոշել։ Նման դեպքերում Ցուլը միշտ անվրդով է և «շունը հաչում է, քամին փչում է» սկզբունքով է առաջնորդվում։

Երկվորյակներ

Նրանք խոսքի վարպետներ են և սուր լեզու ունեն։ Կոնֆլիկտի ժամանակ բաժին կհասնի բոլոր նրանց, ովքեր հանկարծ այդ պահին իրենց կողքին կհայտնվեն։

Խեցգետին

Հիշում են վիրավորանքները մանրամասն՝ ամեն դետալը։ Եթե կարծում եք, որ Խեցգետինը Ձեզանից չի վիրավորվել, ապա սխալվում եք։ Նա հարված կհասցնի այն պահին, երբ Դուք դա իրենից չեք սպասում։

Առյուծ

Հրապարակայնորեն կստիպի ներողություն խնդրել՝ վստահեցնելով բոլորին, որ Դուք արդարացիորեն պատժված եք և Առյուծի պատիվը շրջապատի աչքերում չի տուժել։

Կույս

Կույսը կենդանակերպի ամենավնասակար նշանն է։ Ուրիշների գործերը ձախողելու վարպետ։ Դուք իսկապես կարող եք Ձեր սեփական կաշվի վրա զգալ, որ չարժե հակառակվել Կույսին։

Կշեռք

Կշեռքին կշփոթեցնի և կմոլորեցնի Ձեր կողմից ցուցաբերած ագրեսիան։ Նրանք մանրամասն ծանր ու թեթև կանեն և անպայման դեմ առ դեմ զրույց կպահանջեն Ձեզ հետ։

Կարիճ

Հաշվի առեք այն փաստը, որ Կարիճը վիրավորանքին ակնթարթորեն պատասխան կհասցնի։ Դուք նույնիսկ չեք հասցնի աչք թարթել, և Ձեզ պարզապես կտապալեն գետնին։ Ձևացրեք, թե շատ զղջում եք, այլապես Կարիճը կանգ չի առնի։

Աղեղնավոր

Նրանք պարզապես չեն հասկանա ագրեսիան։ Ուսերը կթափահարեն և կշարունակեն իրենց գործը։

Այծեղջյուր

Ագրեսիան ընդունում են արժանապատվորեն՝ գլուխ չխոնարհելով։ Այծեղջյուրները մտածում են իրենց հեղինակության մասին՝ թեև մի կարծեք, որ պատճառած անհարմարության համար ընդմիշտ կմոռանան վիրավորանքները։ Վիրավորանքը հավերժ կմնա իրենց հոգում։

Ջրհոս

Դիվանագետ է։ Հանգիստ կխոսի Ձեզ հետ ստեղծված իրավիճակի մասին, կընդունի իր սխալները և կառաջարկի ընկերներ մնալ։

Ձկներ

Կոնֆլիկտային իրավիճակում Ձկների էմոցիաները բավարար կլինեն բոլորի համար։ Ողբն ու արցունքները կստիպեն փոխել Ձեր կարծիքն իրենց մասին և խղճալ նրանց։

Աղբյուրը՝  NEWS.am STYLE

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ