Ադրբեջանը պակիստանյան հրթիռներ և իսրայելական ՀՕՊ համակարգեր ձեռք կբերի. НГ

539

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն աշխատում է մինչև 500 կիլոմետր հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ձեռքբերման ուղղությամբ: Այդ ուղղությամբ ինտենսիվ բանակցություններ են տարվում նաև Պակիստանի հետ, գրում է «Независимая Газета»-ն:

Անցած տարվա մարտին Բաքու Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի, իսկ անցած ամիս նաև երկրի վարչապետ Մուհամեդ Նավազ Շարիֆի այցերից հետո Բաքվի և Իսլամաբադի միջև ռազմական համագործակցությանը նոր խթան է տրվել:

Օրերս կայացել է ադրբեջանա-պակիստանյան աշխատանքային խմբի VII հանդիպումը, որի արդյունքներով կողմերը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր:

Պակիստանը միակ երկիրը չէ, որի հետ Բաքուն ակտիվ բանակցություններ է վարում 500 կիլոմետր հեռահարության բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու, ինչպես նաև Ադրբեջանում արտադրություն սկսելու մասին: Նմանատիպ բանակցություններ են ընթանում գրեթե բոլոր երկրների հետ, որոնք ունեն երկրին հետաքրքրող ռազմական բնութագրով բալիստիկ հրթիռների արտադրության փորձ:

Ինչպես գրում է կայքը, վերջերս տեղական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելն Ադրբեջան կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության մարտավարական համակարգեր: Rafael ընկերության կողմից ստեղծված «Երկաթե գմբեթը» նախատեսված է չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ