Մոսկվայի «ոսկյա երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանը ձերբակալվել է (տեսանյութ)

1131

1in.am

Մոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են փողոցային ավտոմրցարշավների հայտնի մասնակից, «ոսկյա երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանին՝ քաղաքի կենտրոնում երթևեկության կանոնները խախտելու համար, հաղորդում է «Կոմսոմոլսակայա Պրավդա»-ն։

Որոշ տվյալներով՝ աղջիկն ավտոմեքենան կայանել է մայթի վրա։ Ոստիկանները սկզբում տուգանել են աղջկան, սակայն ստուգումների ժամանակ պարզվել է, որ նա ունի չվճարված 18 տուգանք։ Պարեկները ձերբակալել են աղջկան և տարել ոստիկանական տեղամաս։

Բաղդասարյանը պարբերաբար մասնակցում է արգելված ավտոմրցաշարերի, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ գրավում է օրենքի պահապանների ուշադրությունը: Նրան համարում են Մոսկվայի ամենահայտնի փողոցային ավտոմրցարշավորդուհին:

Բաղդասարյանի անունը շոշափվում է ավելի վաղ Մոսկվայի կենտրոնում Mercedes Gelandewagen մեքենաներով կազմակերպված մրցարշավի վերաբերյալ հարուցված քրեական գործում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ