«168 ժամ». Սա կարելի է իր մասշտաբներով համեմատել միայն ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության ձեռքբերման հետ

944

«168 ժամ» թերթը գրում է. «Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլեւ իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին՝ տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններին։

Ըստ Պիոնտկովսկու՝ պատահական չէր Կրեմլում բարձրացած ցնծությունը։ «Կրեմլին թվում է, որ Սպիտակ տանն իր գործակալին է նստեցրել։ Սա, իհարկե, Կրեմլի համար այնպիսի ձեռքբերում է, որը  չի եղել երբեւէ  նույնիսկ ԽՍՀՄ տարիներին։ Սա կարելի է իր մասշտաբներով համեմատել միայն ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության՝ ձեռքբերման հետ։ Եթե Թրամփին հաջողվի իրագործել իր քաղաքականությունը, եթե Մոսկվային հաջողվի նաեւ մանիպուլյացիայի ենթարկել Թրամփին, ապա նա փորձելու է բավարարել Կրեմլին ոչ միայն՝ Ուկրաինայում, Բալթյան երկրներում, այլեւ՝ Մոսկվայի օրակարգն  է իրականացնելու  այլ տարածաշրջաններում, այդ թվում՝  Հարավային Կովկասում եւ բոլոր հակամարտ գոտիներում»,- ասել է ռուս ընդդիմադիր հրապարակախոսը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ