X-ֆակտոր նախագծում անլրջությունը հատել է թույլատրելի սահմանը

1185

X-ֆակտոր նախագծում տեղի ունեցած սկանդալը աննախադեպ չէր, նման դեպքեր շատ են եղել, որոնք եթերայինի ֆորմատին չեն համապատասխանել: Խնդիրը առաջին հերթին կապված է հեռուստաալիքի տնօրինության ոչ պռոֆեսիոնալ մտածողության հետ, երբ հեռուստաալիքի վարկանիշը գերադասվում է պռոֆեսիոնալիզմից, արդյունքում նախագիծը վերածվում է ձեռառնոցու: Ժյուրիի անդամների վրա ամբողջովին բարդել մեղքը արդար չէ, այո ոչ պատշաճ, մասնագետին հատուկ պահվածք չէ, բայց եկեք ընդունենք, որ դա են նրանցից պահանջում՝ լինել ոչ ստանդարտ և ապահովել շոու, ինչը ցանկալի արդյունք կապահովի հեռուստաալիքների վարկանիշային աղյուսակում, ինչն էլ կներգրավի ավելի շատ գովազդատուների: Սա է իրական խնդիրը, ոչ թե ժյուրիի անդամների ձգտումը՝ մասնակցին նսեմացնելու և ծաղրելու համար: Այս տարվա X-ֆակտորը նայելիս, մի տեսակ մոտս տպավորություն է առաջանում, որ Հայաստանում տաղանդավոր մասնակիցների դիֆիցիտ կա, այն էլ շատ սուր դիֆիցիտ, բայց իրականում այդպես չէ: Մի հատ ուրիշ երկրների X-ֆակտոր նախագծերը նայեք, հայերը «ժարիտ» են անում, մասնակիցներ կան նենց են երգում խոսալու ունակությունդ կորում է, ինչի է այդպես, որովհետև քասթինգի ժամանակ եթեր են ուղարկվում ոչ թե այն մարդիկ, ովքեր կարող են հանդիսատեսի մոտ ծիծաղ կամ ասենք զվարճանք առաջացնել, այլ նրանք ովքեր տաղանդավոր են: Մեկ երկու, եթե տեսնեն, որ հայստանյան X-ֆակտորը երգիծանքի է վերածվել, ոչ մի լուրջ արտիստ, երգիչ չի ցանկանա մասնակցել, այս տարի տաղանդների դիֆիցիտի պատճառներից մեկը ըստ իս հենց դա է՝ պռոեկտի անթույլատրելի մակարդակի հասած անլրջությունը: Կարծում եմ հանդիսատեսը առավել հաճույք է ստանում լավ կատարումներից, ինչը ականջ է շոյում, ոչ թե ընդհակառակը, երբ ակամայից մոռանում ես, X-ֆակտոր ես նայում, թե դպրոցի վերջին զանգի միջոցառում:
Պետք է փոխել մոտեցումներն ու ձևաչափը, եթե ՇԱՆԹ հեռուստաընկերությունը, ով արտոնված է պռոկտը իրենց եթերով ցուցադրելու համար, չի կարողանում որակական ձեռքբերումների հասնել ֆինանսական սեղմվածության պատճառով, անհրաժեշտ է այլ, առավել հարուստ հեռուստաընկերության վստահել, վաճառել այդ պռոեկտի արտոնագիրը, ով ավելի որակով կկազմակերպի, թե քասթինգը, թե մնացած փուլերը:

Հ.Գ. Հա բան չկա ասելու, մեկ մեկ կարելի է շոուի համար ինչ-որ այլ որակների մասնակից փնտրել, բայց դա չպետք է շարունակական բնույթ կրի,

Հ.Գ.Գ. Ոչ պակաս կարևոր է նաև ժյուրիի անդամների ճիշտ ընտրությունը, կարծում եմ այդ հարցը ևս վերանայման ենթակա է, գոնե եթե ոչ կազմի փոփոխություն, ապա մոտեցման և կոռեկտության «ռամկաներ» է պետք նախանշել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ