Mirror. Մոուրինյուն Մխիթարյանին կարող է արժանացնել Շվայնշտայգերի բախտին

492

Բրիտանական «Mirror»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին` նշելով, որ հայ ֆուտբոլիստը կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը:

«Ամառային տրանսֆեր Հենրիխ Մխիթարյանը նույնպես կարող է դառնալ Մոուրինյուի մոտեցման վաղ զոհերից: «Բորուսիայից» 26 մլն ֆունտ ստերլինգով տեղափոխված ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում ընդամենը մեկ խաղում է եղել մեկնարկային կազմում և վերջին երկու ամսում խաղացել է ընդամենը 29 րոպե:

Մոուրինյուն տպավորված չէր, և վերջնական արդյունքում կարող է ստիպել Մխիթարյանին հեռանալ թիմից Բաստիան Շվայնշտայգերի ոճով, որ իրավունք է ստացել բանակցելու այլ ակումբների հետ»,- գրում է բրիտանական պարբերականը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ