Նոյեմբերի 20-25-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի փառատոն

300

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից նոյեմբերի 20-25-ն առաջին անգամ մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի փառատոն, որի նպատակը տարածաշրջանում գովազդի ոլորտի զարգացման խթանումն է, ինչպես նաև հայկական շուկայում միջազգային լավագույն փորձի ներդրումը:

Նախաձեռնությունն իր շուրջը կհամախմբի արտաքին գովազդի ոլորտում ինչպես աշխարհի առաջատար մասնագետներին, այնպես էլ հայկական շուկայում գործող լավագույն մասնագետներին:
Փառատոնի շրջանակում Երևան են ժամանելու աշխարհի առաջատար DDB-ի, BBDO-ի, Saatchi & Saatchi, Zeno Group-ի գովազդային գործակալությունների արտ-տնօրենները: Նախատեսված է նաև միջազգային ճանաչում ունեցող գովազդային փորձագետների և ոլորտի տեղական պատասխանատուների մասնակցությամբ մասնագիտական համաժողովի, ինչպես նաև վարպետության դասերի անցկացում:
Ծրագրի շրջանակում ներկայացված հայկական գովազդի շուկայի լավագույնը ճանաչված նմուշները կպարգևատրվեն հեղինակավոր ժյուրիի կողմից՝ համապատասխան անվանակարգերում:
Փառատոնին վերաբերող բոլոր մանրամասները կներկայացվի Երևանի քաղաքապետարանում նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում՝ նոյեմբերի 21-ին, ժամը 12:30-ին:
Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք փառատոնի պաշտոնական կայք՝
http://www.yoaf.am:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ