Ձևավորված ավանդույթը շարունակվում է…

668

Ավանդույթի համաձայն՝ նոյեմբերի 17-ին՝ ուսանողների միջազգային օրը, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները այս տարի ևս արժանացան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակների:
Արդեն 15 տարի է, ինչ ամեն տարի՝ ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարվում է մրցույթ, որի արդյունքում մի քանի հարյուր ուսանող արժանանում է կրթաթոշակների:
Անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը առաջին տարիներին չէր գերազանցում հարյուրը, հաջորդող տարիներին նրանց թիվը շատացնելով՝ այս տարի գրանցվեց աննախադեպ քանակ: Եթե նախորդ տարիներին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կրթաթոշակներին արժանանում էին հարյուր հիսուն, երկու հարյուր, երեք հարյուր ուսանող ապա այս տարի անվանական կրթաթոշակի արժանացան միանգամից ինը հարյուր ուսանող:
Այս տարվա միջոցառումը աննախադեպ էր նաև այն առումով, որ կրթաթոշակի արժանացած ուսանողների մի մեծ մասը դրսից (Սիրիրայից, Լիբիանանից, Մոսկվաից, Վրաստանից և այլն) եկած և մեր հայրենիքում կրթություն ստանալու ցանկություն հայտնած երիրտասարդներ էին:
Գաթտնիք չէ, որ պետության շարժիչ ուժը, պետության ապագան երիտասարդներն են և երիտասարներին երկրում պահելու, դեպի Հայրենիք բերելու լավագույն միջոցը նրանց ըստ արժանվույն գնահատելն է: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է իր ապագան, իր ընտանիքի և երեխաների ապագան կարողանա իր Հայրենի պետության մեջ տեսնի, և, այդ առումով, Գագիկ Ծառուկյանի արդեն տասնհինգամյա ջանքերը հենց դրան են ուղղված, որ Հայ երիտասարդը, Հայ մասնագետը գիտակցի, որ Հայրենիքում իրեն գնահատում են, որ Հայրենիքում ևս նա կարող է լավ ապրել:
Հ.Գ. Լավ կլիներ, որ Գագիկ Ծառուկյանի պես շատերը մտածեին և փորձեին աջակցել մեր երիտասարդներին, այլապես մի քանի տարի հետո մենք վերածվելու ենք ծերացող պետության, որտեղ չկան երիտասարդ մասնագետներ, որտեղ չկան նոր ստեղծվող ընտանիքներ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ