Ինչու են վիրաբույժները կրում կապույտ կամ կանաչ համազգեստ, այլ ոչ թե սպիտակ

760

Բոլոր ժամանակներում սպիտակ գույնը համարվել է մաքրության գույն և հենց սա է պատճառը, որ բժիշկները սպիտակ խալաթներ են կրում: Սակայն 20-րդ դարի սկզբում նրանք սկսեցին վիրահատությունների ժամանակ կրել կապույտ կամ կանաչ համազգեստ, քանի որ փորձը ցույց է տվել, որ կանաչ գույնն ամենահարմարն է վիրահատություններ համար:

Բանը նրանում է, որ մարդու աչքի ցանցաթաղանթը բաղկացած է ցուպիկաձև բջիջներից, որոնք թույլ են տալիս տեսնել մթնշաղին, և սրվակաձև բջիջներից, որոնք գործում են նորմալ լուսավորության ժամանակ: Մարդկանց ցանցաթաղանթն ունի երեք տեսակի սրվակաձև բջիջներ, որոնք էլ ունեն կարմիրի, կանաչի ու կապույտի հանդեպ տարբեր աստիճանի զգայունություն: Ընդ որում՝ կարմիրի ընկալիչներն ավելի շատ են, ուստի այս գույնն ավելի շուտ է ուշադրություն գրավում:

Այսպիսով՝ այն վիրահատարանում, որտեղ հիմնականում կապույտ ու կանաչ գույներն են, բժիշկներն ավելի հեշտ են նկատում արյան կոնտրաստային կարմիր գույնը, ուստի ավելի լավ են կենտրոնանում վիրահատության վրա: Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ վիրահատություններ կարող են տևել ժամեր և նույնիսկ օրեր, բժիշկների աչքերին պարզապես անհրաժեշտ է նմանատիպ հանգիստ:

Նյութի աղբյուրը՝ ntd.tv

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ