Հայաստանում ամենամեծ ծածկույթը «Կենտրոն» հեռուստաընկերությունն ունի

569

Ֆեյսբուքում Լիլիթ Ագեկյանի (Lilit Agekyan) էջում քննարկում է ընկել աչքովս «Կենտրոն» հեռուստաընկերության տեխնիկական զինվածության և մարզերում հեռարձակման վերաբերյալ: Հստակ կարող եմ ասել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության ծածկույթի ապահովման համար պարոն Ծառուկյանը մոտավորապես 3 միլիոն դոլարի ներդրում է կատարել: Գիտեմ, որ արտերկրից համապատասխան բարձրորակ ու գերժամանակակից սարքավորումներ ու հաղորդակներ են բերվել ու տեղադրվել։ Այդ ամենի շնորհիվ էլ այսօր Հայաստանում ամենամեծ ծածկույթը հենց «Կենտրոն» հեռուստաընկերությունն էլ ունի: Էնպես որ հրապարակավ մի բան արտահայտվելուց առաջ յուրաքանչյուր իրեն հարգող անհատ պետք է փորձի հնարավորինս ճշգրիտ տեղեկատվությամբ կիսվել, այլ ոչ թե մատից ծծած բացարձակ սուտ ինֆորմացիայով` դառնալով ծիծաղի առարկա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ