Դաժան դեպք Լոռիում. 62-ամյա ամուսինը կասկածվում է 44-ամյա կնոջը խեղդամահ անելու մեջ

695

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նոյեմբերի 23-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի պարզվել է, որ սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի Պուշկինո գյուղում տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Գյուլաքարակ գյուղի բնակիչ, 62-ամյա Վիլեն Գ.-ն եւ հայտնել, որ դուստրը՝ 44-ամյա Արեւիկ Գ.-ն, մահանալուց մի քանի օր առաջ իրեն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իրենց տանը ամուսինը՝ 62-ամյա Հակոբ Կ.-ն, ծեծի է ենթարկել իրեն, ինչի պատճառով դեմքին կապտուկներ են առաջացել։

Արդեն սեպտեմբերի 9-ին մահացած Արեւիկ Գ.-ի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որով պարզվել է, որ Արեւիկ Գ.-ն սեպտեմբերի 8-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Պուշկինո գյուղի իր առանձնատանը սպանվել է արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակելու եղանակով։

Նախօրեին, մահացածի հայրը՝ Վիլեն Գ.-ն, ոստիկանության Ստեփանավանի բաժին տեղեկացրել է, որ աղջկան սպանել է ամուսինը՝ Հակոբ Կ.-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Հակոբ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ