«ՉԻ». ՀՀԿ-ի Կոլուբոսը

293

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ-ն նման է ամերիկյան քաղաքակրթությանը, երբ տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում մուտք են գործել այդ մայրցամաք՝ ավելի ու ավելի ուժեղացնելով այն»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«ՉԻ» – Մեր ջերմ ողջույնները ՀՀԿ խորհրդից դուրս մնացած Ռազմիկ Զոհրաբյանին: Կարծում ենք՝ Ա. Աշոտյանի այս համեմատությունից հետո նա ըմբռնումով կմոտենա իր հետ կատարվածին: Չէ՞ որ ամերիկյան քաղաքակրթությունը հենց այդպես էլ ստեղծվել է՝ բնիկներին կամ ոչնչացրել են, կամ քշել ռեզերվացիաները: Իսկ Գալուստ Սահակյանը, Լեռնիկ Ալեքսանյանն ու մյուս «հնաբնակները», կարծում ենք, պիտի համապատասխան եզրակացաթյուններ անեն:

Իսկ ՀՀԿ-ն իսկապես ինչ-որ իմաստով հիշեցնում է ամերիկյան քաղաքակրթությանը: Այդ կուսակցությունը բոլոր հարցերը լուծում է կոպիտ ուժով (ինչպես 19-րդ դարի «վայրի Արեւմուտքում») ու միաժամանակ կոչ է անում չհարցնել, թե ով ինչպես է վաստակել իր առաջին միլիոնը: Միակ տարբերությունն այն է, որ ամերիկյան քաղաքակրթության պարագայում պետությունն է հզորանում, իսկ ՀՀԿ-ի դեպքում՝ կուսակցությունը: Բնականաբար՝ պետության հաշվին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ