Պոգբա, թե՞ Մխիթարյան. ընտրությունն ակնհայտ է

987

Մխիթարյանն իր լավագույն որակները դրսևորեց «Վեսթ Հեմի» դեմ խաղի ժամանակ: Երկու գոլային փոխանցում Մխիթարյանի կատարմամբ, իսկ խաղը ավարտվեց 4:1 հաշվով: Առանձին դրվագներում, եթե Իբրահիմովիչն ու Մարսիալը չտարվեին անհատական խաղով և ժամանակին փոխանցում կատարեին առավել նպաստավոր դիրքում գտնվող Մխիթարյանին, ապա 2 գոլային փոխանցմանը կգումարվեր նաև 2 գոլ, ինչին միանշանակ ցույց տված խաղով արժանի էր Մխիթարյանը: Հենրիխը այնպիսի ֆուտբոլիստներից է, ում եթե հնարավորություն են ընձեռնում ինքնադրսևորվելու, ապա նա ապացուցում է իր բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու փաստը, հուսախաբ չի անում, իսկական հային հատուկ կամային հատկանիշներով տոգորված այս ֆուտբոլիստը կարծում եմ ապագայում դեռ շատ հաջողություններ կունենա ՄՅՈՒ-ի կազմում, առավելևս, երբ վերջին խաղից պարզ դարձավ, որ եթե կա ընտրություն Մխիթարյանի և Պոգբայի միջև, ապա արդյունավետության և խաղի ճիշտ կառուցման տեսանկյունից Մխիթարյանը առավել գերադասելի է: «Կարմիր սատանաների» խաղում հստակ ընդգծված փոփոխություն է տեղի ունեցել՝ դժվարանցանելի փոխանցումների քանակն է շատացել, ինչպես նաև դրանց արդյունավետությունը, իսկ ցանկացած թիմ, որի ֆուտբոլիստները տիրապետում են նման փոխանցումների, հաղթելը դժվար է դառնում: Ըստ իս Մխիթարյանի ներկայությունը դաշտում թիմակիցներին ինքնավստահություն է ներշնչում և եթե ստացվում է Հենրիխի խաղը, ստացվում է նաև թիմային գործողությունները, որի բաղձալի ավարտը գոլն է, ինչն էլ տեղի ունեցավ երեկվա խաղում: Եթե առաջ Մխիթարյանը ուներ խնդիր՝ մարզչին ապացուցելու, որ արժանի է հիմնական կազմում հանդես գալու համար, ապա հիմա այդ խնդիրը Պոգբայինն է: Ճիշտ է դիմակայությունը այս Մխիթարյանի համար բավականին դժվար է լինելու, բայց դա կօգնի նրան էլ ավելի լավ խաղային որակներ բացահայտել և զարգացնել իր մեջ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ