Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

773

med.tert.am

1988 թվականից ի վեր դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: 2011 թվականից սկսած ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անց է կացվում «Հասնել Զրոյի» կարգախոսով: Դա հանրահայտ երեք զրոների կարգախոսն է, որը հաստատվել է 2011թ. հունիսին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդունված հռչակագրով: Կարգախոսն իր մեջ ներառում է երեք զրոների գաղափարը, այն է՝ 0 մահացություն ՁԻԱՀ-ից, ՄԻԱՎ-ի 0 նոր դեպք և 0 խտրականություն»:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա մասին առաջին անգամ հիշատակվել է 1987 թվականին ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային ծրագրի երկու աշխատակիցների կողմից: Գաղափարը հավանության արժանացավ ծրագրի տնօրենի՝ Ջոնաթան Մաննի կողմից, ում առաջարկությամբ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առաջին անգամ նշվեց 1988 թվականի դեկտեմբերի 1-ին: Առաջին երկու տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նվիրված է եղել երեխաներին և երիտասարդներին՝ այսպիսով հնարավորություն ստեղծելով թուլացնել հիվանդության վերաբերյալ առկա խտրական վերաբերմունքը:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը հնարավորություն է տալիս ողջ աշխարհի բնակչությանը համախմբվել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գաղափարի շուրջ և իրենց աջակցությունն արտահայտել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ:

Նյութի աղբյուրը՝ NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ