Այս անգամ ու՞մ միջոցով է Նիկոլը ակնկալում հայտնվել ԱԺ-ում. Նիկոլը դեգերումների մեջ է

668

«Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից հրապարակված ցանկացած տեսակի սխեմատիկ վերլուծություն, արտացոլում է համայն հայոց, «ամենաթունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանի ուղղակի դիրքորոշումը՝ կապված այս կամ այն քաղաքական գործընթացի հետ: Վերջերս, երբ սեփական կուսակցության /ՔՊ/ ֆեյսբուքում ձևավորած հզոր և ժողովրդավար կուսակցության միֆը պայթեց, ինչպես պայթեցին Հանրապետության հրապարակի փուչիկները, Նիկոլը հասկացավ, որ նոր պռոեկտը, որը թույլ կտար նրան հանրությանը ներկայանալ այլ ձևաչափով, ուղղակի տապալվեց: Բնականաբար ոչ մի արտասովոր երևույթ տեղի չունեցավ, քանզի բոլորին էր հայտնի, որ այլոց քննադատությունների արդյունքում ձեռք բերած «հեղինակությունը» չի կարող ենթադրել հանրային սոլիդարություն, դրա համար նաև գործեր է պետք անել ինպաստ հասարակության և պետության, ինչը ևս պետք է ոչ շահադիտական նպատակներ հետապնդի: Սակայն թվարկված «ռեյտինգային հավելանյութերի» բացակայությունը Նիկոլի մոտ առավել քան ակներև է: Սա պատճառ հանդիսացավ, որ Նիկոլին սպասարկող թերթն ու լրատվականը նորից անցնի իր հին գործին՝ հայտնվի հին և կոտրված տաշտակի առաջ: Թերևս ոչ բացահայտ, բայց քաղաքացիական հասարակությանը հայտնի իշխանական հաճախորդ Նիկոլը, նյու-ստանդարտներից դուրս փորձեց գործել, սակայն չէր հաշվարկել սեփական թեթև կշիռը և միանգամից վայր ընկավ, իր տեսլականներում ձևավորած բարձրադիր, իշխանական հարթակներից: Դե քանի որ չստացվեց, կրկին անում է այն, ինչն ամենալավն է ստացվում իր մոտ՝ գոռալով, թունդ ընդդիմադիր խաղալով, այս կամ այն քաղաքական ուժերի ուղղությամբ ցեխ շպրտելով, փորձում է հանրային տրամադրությունների սլաքները ուղղել դեպի իր ուղղությամբ, դեպի «լավն ու արդարը», ինչն էլ հնարավորություն կնձեռնի ընդդիմադիր դաշտի որոշ հատված կոնսոլիդացնել իր շուրջ, ըստ այդմ էլ ջուր լցնելով իշխանական ջրաղացին, նորից ինչ-որ ակնկալիքներ ունենալ:
Նորից գերագնահատելով սեփական թեթև կշիռը, Նիկոլը պատկերացում չունի անգամ, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գարնանային սրացումները կապված՝մանդատ ստանալու համար անգամ հավանական համախոհների(եթե իհարկե կլինեն այդպիսիք) պարագայում միևնույնն է 5%-ոց շեմը հաղթահարել չի ստացվի:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ