Նիագարայի ջրվեժը 4 մլն դոլարանոց լույսերի շնորհիվ զարդարվել է ծիածանի գույներով (լուսանկարներ)

995

Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Նիագարայի ջրվեժը, այսուհետ է՛լ ավելի տեսարժան կլինի. պատճառը գիշերային ինքնատիպ լուսավորումն է, որի շնորհիվ փրփրադեզ ջրվեժը մութն ընկնելուն պես գունավորվում է ծիածանի ամենատարբեր գույներով:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Կանադայի իշխանությունները 4 մլն դոլար են ծախսել «գահավիժող գեղեցկուհուն» նոր սերնդի LED լույսերով զարդարելու համար:

Աղբյուրը նկատում է, որ ջրվեժը նախկինում էլ էր լուսավորվում, սակայն նորարարական տեխնոլոգիաները, ի դեմս LED լույսերի, միանգամայն այլ արդյունք են ապահովում:
Նշվում է, որ ամեն տարի Նիագարա ջրվեժը տեսնելու է գալիս 20 մլն մարդ՝ ոչ միայն Կանադայից ու ԱՄՆ-ից, այլև աշխարհի տարբեր անկյուններից:

Niagara Falls lighting went from more than 120,000 watts of power to about 58,000 watts, making the new system much more energy efficient 

Hues of pink: The colors projected by the new installation are between three to 14 times brighter than their predecessors 

'I love the blue': A large group of tourists and locals gathered to be the first to witness the light show on Thursday

The lights project from Ontario and onto both the American and Horseshoe falls

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ