«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 10-ը հազար ներկայացուցիչ այսօր երթով շարժվել են դեպի կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի առանձնատուն՝ պահանջելով նրա վերադարձը ակտիվ քաղաքականություն: Երթին մասնակցել են ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության հեռավոր ու մոտ մարզերից ժամանած քաղաքացիներ: Նրանք պահանջել են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը հանդիպի իրենց հետ, խոստանալով հակառակ պարագայում չհեռանալ առանձնատան մոտից: Մոտ 2 ժամ շարունակվող երթից հետո քաղաքացիների հետ հանդիպելու է եկել Գագիկ Ծառուկյանը: Ի պատասխան երթի մասնակիցների՝ քաղաքականության վերադառնալու անընդհատ հնչող պահանջին, նա խոստացել է, որ առաջիկա օրերի ընթացքում անպայման հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կներկայացնի իր հստակ անելիքները:
Загрузка...