Աշխարհի ամենաթանկարժեք երաժիշտը

830

Քանի որ մեր լրատվամիջոցները լծված են միայն հայկական շոուբիզի աստղիկների «հույժ կարևոր» գործնեության լուսաբանմամբ, ընդհուպ մինչև զուգարան գնալու ժամերի, վարտիքների ընտրության, կամ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելով,ստիպված ես էլ որոշել եմ իրենց փոխարեն պեղել իրական աստղերին և ներկայացնել Ձեզ: Եվ այսպես շատ շատերին ոչինչ չասող անուն ազգանուն՝ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ: Այս հրաշք երիտասարդը ծնվել է 1985 թվականին Երևանում… Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։

Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։

9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։Բազմաթիվ մրցույթների մրցանակակիր է,իսկ Բրյուսելի Թագուհի Էլիզաբեթ երաժշտական միջազգային մրցույթում, արժանանանում է առաջին՝ Թագուհու մրցանակի,և 4 տարով ստանում է 1704թ. Ստրադիվարիուս ջութակ: Իսկ այդ ջութակի արժեքը վեց զրո ունեցող թիվ է:

Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ օրկեստրաների հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում, որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում։ Պարբերաբար մասնակցում է Վերադարձի փառատոնին, որտեղ հայրենիքում հանդես է գալիս այլ հայազգի երաժիշտների հետ։ Սա էլ իր կատարումներից մեկն է, վայելեք:

Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ