Վանաձորում հրդեհվել է ավագանու նախկին անդամի փայտե տնակը, որտեղ զենք-զինամթերք է հայտնաբերվել

461

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 10-ին՝ ժամը 06.42-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Մխիթարյանին պատկանող տնակում (108 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին։

Ըստ Shamshyan.com–ի 57-ամյա Վահան Մխիթարյանը Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ է, ով դեռևս փորձաքննության արդյունքների պատասխանին չսպասելով՝ հայտարարել է, թե վագոն-տնակն այրել են։

Կայքի տեղեկություններով՝ փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ