Սպառողների միության ղեկավարը խորհուրդ է տալիս զգոն լինել տոնական ուտեստների պատրաստման եւ պահպանման հարցում

313

Վիճակագրական տվյալների համաձայն՝ տոնական օրերին թունավորման եւ առողջությանը հասցված դեպքերի 90%-ը կապված է ոչ թե սննդամթերքի որակի, այլ դրա պահպանման եւ պատրաստման հետ: Դեկտեմբերի 10-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ տանտիրուհիները պետք է ավելի զգոն լինեն մթերքի պահպանման եւ պատրաստման հարցում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց ժամկետին:

 «Ես բազմիցս ասել եմ, որ կաթնամթերքն ու մսային կիսաֆաբրիկատները չպետք է սառնարանում հայտնվեն երկու անգամից ավելի: Դեպքեր են լինում, երբ ինձ ասում են, որ ութ օր շարունակ տոլմա կամ ձուկ են կերել եւ ոչինչ չի պատահել: Կարեւոր է հասկանալ, որ առողջությանը հասցված վնասն առաջին հայացքից անտեսանելի կարող է լինել»,- նշեց Պողոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ