Իրականությունն անժխտելի է…

691

Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մի քանի ամիս է արդեն, ինչ վերլուծական շրջանակները լծված են վերջինիս վերադարձի հնարավորությունները դիտարկելուն, վերադառնալու կամ չվերադառնալու պարագայում սպասվող փոփոխություններին ու սպասումներին:
Այս ամիսների ընթացքում խոսել են երևի թե բոլորը՝ քաղաքականությունից հասկացողներն ու դրանից մի քանի հազար կիլոմետրով հեռուները, քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող գործիչներն ու լրատվականները, որոնցից մեկն էլ պնդել էր՝ թե Ծառուկյանը դասական քաղաքականության առումով “շատ թույլ ֆիգուր” է…
Գուցե հնարավոր լիներ կամ՝ ավելի ճիշտ, իմաստ ունենար բանավեճի մեջ մտնել Ծառուկյանին թույլ ֆիգուր համարողների հետ, բայց…
Ծառուկյանին համարել թույլ ֆիգուր, երբ նրա կողմից հնչեցված ցանկացած խոսք տևական ժամանակ դառնում է ողջ հանրապետության լրատվավերլուծականների թիվ մեկ թեման, երբ նրա քաղաքականություն վերադառնալու հարցը դարձել է հայրենի քաղաքականության թիվ մեկ քննարկվող թեման, երբ Ծառուկյանի հետ կապված ցանկացած միջոցառում լրատվական բում է դարձվում, երբ Ծառուկյանի վերջնական որոշման բացակայության պարագայում արդեն մեկ ու կես տարի է, բոլորը նրա վերադարձն են քննարկում՝ այդ թվում նաև նրան թույլ ֆիգուր ներկայացնողները, կարծում եմ կամ պաթոլոգիկ միամտություն է, կամ էլ, ուղղակի, հերթական չստացված պատվեր…
Եթե այսքանը գիտակցելով կամ այս պարզ իրողության հետ հաշվի նստելով մեր հարգարժանները եզրակացրել են, որ նա այն էլ “շատ թույլ թեկնածու” է, բա այդ դեպքում ովքե՞ր են ուժեղները, ովքե՞ր են այն զորեղները, որոնց հետ համաեմատելով է, որ մեր վերլուծաբանները եզրահանգման են եկել թե Ծառուկյանը թույլ ֆիգուր է…..
Գուցե՞ նրանք են, ովքեր ժողովրդի մասին ընտրությունից ընտրություն են հիշում, գուցե՞ նրանք են, որ քաղաքականության մեջ լինելով են միայն ինչ-որ բանի տեր դարձել:
Հ.Գ. Ինչպես ասում են՝ մոտեցման հարց է, կարող եք ասել այն, ինչ ձեզ կասեն ասել, բայց իրականությունը անժխտելի է…

Խաչիկ Ասատրյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ