Տարիքից մեծ չերևալու 6 կանոն

850

Այս հոդվածով երիտասարդության էլիքսիր չենք հորինում, բայց խորհուրդներ կարող ենք տալ: Աշխարհի կոսմետոլոգները, ուսումնասիրելով տարիքի գնահատման տարածված բոլոր մեթոդները և գործոնները, եկել են մի եզրակացության, այն է՝ բոլոր դեպքերում նախ և առաջ ուշադրություն է դարձվում մաշկին: Այդ իսկ պատճառով, ստորև կներկայացնենք գործողություններ, որոնք պետք է անել մաշկը թարմ պահելու համար:

Վատ սովորությունները՝ հիմնական թշնամին են

Խոսքը ծխելու և ալկոհոլ օգտագործելու սովուրույթի մասին է: Ծխախոտը և ալկոհոլ պարբերաբար օգտագործող մարդիկ արտաքնապես էլ են իրենց տարիքից մեծ երևում: Նույնը բջջային մակարդակում. այդ մարդկանց բջիջները արագ են ծերանում և դանդաղ վերականգնվում:

Հատուկ ուշադրություն դարձրեք վզին, ձեռքերին, դեկոլտեին

Այս 3 գոտիները տարիքի ցուցիչ են: Դուք պետք է կրեմ օգտագործեք ոչ միայն դեմքին այլև մարմնի այդ հատվածներում: Օգտագործեք փափկացնող կրեմներ, արևայրուկի դեմ քսուք, եթե անգամ լողափին չեք:

Մաշկը խնայեք արևից

Ամենևին չի նշանակում, որ պետք է հեռու մնալ արևի առողջարար լույսից: Խոսքը չափազանց արևայրուկի մասին է, որը մաշկը չորացնում է, ծերացնում: Ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ նախատեսված կրեմների ցուցիչ-ինդեքսը որքան բարձր լինի, այնքան լավ: Օրինակ՝ քաղաքային պայմաններում խորհուրդ է տրվում SPF 25, իսկ ծովեզերքի մոտ՝ SPF 30 և բարձր:

Քնե՛ք

8 ժամ, և ձեր մաշկը կասի՝ շնորհակալություն: Քնած ժամանակ հասունացման հորմոն քիչ է արտադրվում: Հետևությունները թողնում ենք ձեզ:

Դեմքին չդիպչե՛լ

Ավելորդ և անտեղին մի շփեք դեմքը կամ վիզը, դա նպաստում է մաշկի ծերացմանը: Անգամ, երբ աչք եք տրորում, վտանգում եք. վարակներ, մազանոթների վնասում և այլն:

Դեմքը լվացեք օրը 2 անգամ

Սառը ջրով դեմքը լվանալով, մաշկը ձգվում է բնական ճանապարհով, թարմ է մնում:

kp.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ