Համեղ բնական ըմպելիք, որը կօգնի կանխել գրիպն ու մրսածությունը

784

Ցուրտ ու փոփոխական եղանակին մրսելն ու որևէ վիրուսային հիվանդությամբ վարակվելը շատ հեշտ է, սակայն կա մի ըմպելիք, որն օրգանիզմին ուժ է տալիս՝ այդ վարակների դեմ պայքարելու համար:

Այս ըմպելիքը կօգնի կանխել հիվանդությունը, ինչը շատ ավելի հեշտ է, քան դրա բուժումը: Այս բնական բաղադրիչների հիանալի համադրությունն ամրապնդում է իմունային համակարգը: Ընդ որում՝ այն պատրաստվում է շատ արագ ու հեշտ, հասանելի է բոլորի համար և շատ համեղ է, ուստի կարելի է պատրաստել ամբողջ ընտանիքի համար:

Բաղադրությունը (3 բաժնի համար).

·         1 հատ կիտրոն,

·         3 հատ մեծ հասած բանան,

·         3 հատ հասած կիվի,

·         2 թ.գ. ցեյլոնյան դարչին,

·         2 թ.գ. բնական մեղր (ըստ ցանկության):

Պատրաստման եղանակը.

Կիվին կեղևազրկել, կիտրոնն առանց կեղևազրկելու մանր կտրատել, այնուհետև լցնել դանք կոտորակիչի մեջ և լավ խառնել, մինչև դառնա համասեռ զանգված, այնուհետև ավելացնել նաև բանանները, մեղրն ու դարչինը և կրկին խառնել: Եթե ըմպելիքը շատ թանձր է, կարելի է ավելացնել մի փոքր մաքուր ջուր:

Առաջին մեկ շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել այս ըմպելիքից ամեն օր, օրական 2 բաժակ: Այնուհետև ևս մեկ շաբաթ խմել օրական մել բաժակ, որից հետո կարելի է ամբողջ ձմեռ խմել այն երկու օրը մեկ (մեկ բաժակ):

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ