Ինքնաբուխ ընդունելության արժանանում են սեր և ժողովրդավարություն վայելող գործիչները. Գագիկ Ծառուկյանը Գյումրիում

598

Մամուլում ամենից շրջանառվող թեմաներից մեկը Գագիկ Ծառուկյանի երեկվա անակնկալ այցն էր Շիրակի մարզ: 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու, երկրաշարժի հետևանքով տարիներ ի վեր անօթևան մնացած ընտանիքներին այցելելու և սոցիալական ցցուն խնդիրներ ունեցող այս մարզի ներքին վիճակին մոտիկից ծանոթանալու համար էր ԲՀԿ նախկին առաջնորդը այցելում Գյումրի: Աննախադեպը, սակայն, այն էր, որ վաղուց հուսալքված գյումրեցիները մեծաքանակ բազմությամբ և մեծ հույսերվ հավաքվել ու սպասում էին նրան: Մեծ էր ժողովրդի ձգտումը՝ Ծառուկյանին տեսնելու, նրա հետ զրուցելու և իրենց հոգսերով կիսվելու: Գյումրիում Ծառուկյանը լսեց շատերին անհատապես, լսեց նաև ընդհանրական խնդիրներ բարեգործական կազմակերպության տնօրենից ու փորձեց աջակցել և ընթացք տալ դրանց լուծմանը: Գագիկ Ծառուկյանն առանձնահատուկ սեր է տածում Գյումրի քաղաքի և գյումնեցիների հանդեպ: Իսկ այն, որ գյումրեցիներն էլ առանձնահատուկ սեր տածում են ՀԱՕԿ նախագահի նկատմամաբ, վկայեց այն ինքնաբուխ ընդունելությունը, որին արժանացավ Ծառուկյանը՝ անհանգստություն պատճառելով անհայտ և հայտնի քաղաքական ծագմամբ որոշ ուժերի:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Ծառուկյանը նշեց, որ ինքը պաշտոնի կարիք չունի, չունի անձնական շահի որևէ մղում, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում երկրի ներքին կյանքում, ինչ իրավիճակում է արտաքին քաղաքականությունն ու պատերազմական վտանգը որքան մեծ է, ինքը ձեռքերը ծալած չի կարող նստել: Երկրի ապագայի համար մտահոգվելիս «պետք է մտածել սահմանին կանգնած զինվորից սկսած»:
Գագիկ Ծառույկանին բնականաբար հարց ուղղվեց նաև քաղաքականություն վերադառնալու իր մտադրությունների մասին: Ծառուկյանի կարծիքով՝ երկրի ներքին ուժերի մասնատումով, անհանար է կառուցել ուժեղ պետություն: Ուստի նրա համար քաղաքականությունը ինքնանպատակ չէ. նա կարևորում է ներիքին միաբանությունը, միասնական որոշումները, անձնականը մի կաղմ թողած՝ ազգային շահի առաջնայնություն տալը: Սա պետք է գիտակցեն բոլորը:
Իսկ ժողովուրդը, ինչպես վկայեց այս ինքնաբուխ և համընդհանուր ջերմ ընդունելությունը, ունի գործը խոսքի վերածող գործիչի կարիք ունի, ում հետևից հավատով ու սպասումով կարող է գնալ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ