Գագիկ Ծառուկյանի պարզ, մարդկային քայլերի մասին

638

Որքանով ես տեղյակ եմ, մեքենան Բելառուսի դեսպանատանն է պատկանում, իսկ, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի մոտ հարաբերությունները Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հնարավոր է, որ մեքենան ուղղակի տրամադրվել է Ծառուկյանին, քանի որ ամեն անգամ Հայաստան գալիս Լուկաշենկոյին դիմավորում և հյուրընկալում է հենց Գագիկ Ծառուկյանը: Այսինքն, հնարավոր է, մեքենան տրամադրվել է հենց դիմավորելու, արարողակարգային միջոցառումների, դիվանագիտական անձեռնմխելիության համար:
Իհարկե, շատ լավ է, որ մեր մամուլը այդչափ ուշադիր է, բայց միգուցե չէր խանգարի նույն այդ լրատվականներին մի երկու խոսք էլ Գագիկ Ծառուկյանի` Գյումրի կատարած այցի շատ ավելի կարևոր առաքելության մասին գրել, այն մասին, որ Ծառուկյանը անձամբ գնում է տնակային ավաններ, ճշտում` քանի բնակիչ կա և փորձում Նոր տարվանն ընդառաջ օժանդակություն և աջակցություն ցուցաբերել: Այն մասին, որ մոտենում է Շիրակ կենտրոն և վառելափայտի գումար տրամադրում, որպեսզի բնակիչները տներում ջերմության խնդիրը լուծեն: Այն մասին, որ հերոսաբար զոհված տղաների ծնողները արդեն հույսները վերջնականապես կտրել են շատ պաշտոնյաներից և իրենց կենցաղային խնդիրները այսօր Գագիկ Ծառուկյանն է լուծում:
Միգուցե այս պարզ մարդկային քայլերի մասին պետք է գրել`շահագրգռելու համար այն մարդկանց, ովքեր հսկայական կարողություն ունեն, բայց ոչ մի կերպ չեն ցանկանուիմ ձեռք մեկնել կարիքավոր մարդկանց:

Աղբյուր`Թամարա Գաբրիելյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ