Facebook-ում կեղծ նորությունների դեմ պայքարող գործառույթ կհայտնվի

421

Facebook սոցցանցը նոր գործառույթ կփորձարկի, որը թույլ կտա հաղորդել կեղծ նորությունների մասին և նշել դրանք հատուկ մարկերով, հաղորդում է The Financial Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, եթե սոցցանցի օգտատերը լուրը կասկածելի համարի, նա կարող է սեղմել յուրաքանչյուր գրառման վերևի աջ անկյունում գտնվող համապատասխան կոճակը: Նման նորությունները կարող են ստուգման համար ուղարկվել մասնագիտացված կազմակերպություններին, որոնք փաստերի ստուգում կիրականացնեն:

Եթե փորձագետները պարզեն, որ նորությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը, այն կնշվի «վիճահարույց» մարկերով` հղում անելով ստուգումն իրականացրած կազմակերպության հիմնավորմանը:

Նշվում է, որ Facebook-ում նման գործառույթի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահական մրցապայքարի ընթացքում համացանցում սրվել է «կոմպրոմատների պատերազմը», որը, շատերի կարծիքով, կարող էր ազդեցություն ունենալ քաղաքացիների ընտրության վրա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ