Ինչպես են կանայք ազդում տղամարդկանց բնավորության ձևավորման վրա

368

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդու բնավորության վրա ազդում նրան շրջապատող կանայք:

Փորձագետները վստահեցնում են, որ այն տնօրենները, որոնք դուստր ունեն, շատ ավելի բարի են ու մտնում են մարդկանց դրության մեջ, քան նրանք, որոնք դուստր չունեն:

Քույրերը տղամարդկանց ավելի խիստ են դարձնում: Այս դեպքում ուժեղ սեռի ներկայացուցիչները վստահ են լինում, որ կանանց տեղը խոհանոցում է և տան մաքրությամբ պետք է գեղեցիկ սեռի ներկայացուցիչները զբաղվեն: Նման տղամարդիկ երբեք չեն օգնի նման հարցերում:

Այն տղամարդիկ, որոնց կանայք տնային տնտեսուհի են, չեն հասկանում աշխատող կանանց: Նման տղամարդիկ կքննադատեն իրենց կին կոլեգաներին և միշտ կասկածով կմոտենան կանանց վարպետությանը: Նաև նման տղամարդիկ հաճախ դուրս են գալիս աշխատանքից կնոջ պատճառով:

Իսկ այն տղամարդիկ, որոնք ամուսնացել են աշխատող կնոջ հետ, ավելի մեղմ են և պատրաստ են աշխատել կնոջ ենթակայության տակ: Ուժեղ սեռի այսպիսի ներկայացուցիչները պատրաստ են բաժանել տնային պարտականությունները և շատ ավելի տնտեսող են:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ