Նորմալ կենսագործունեության համար օրական երկու լիտր ջուր խմելը բավարար չէ. գիտնականներ

569

Ամերիկացի գիտնականներն անց են կացրել մի հետազոտություն՝ պարզելու համար, թե արդյոք մարդը պետք է ամեն օր երկու լիտր ջուր խմի:

Ավելի վաղ ի հայտ է եկել հիպոթեզ այն մասին, որ օրական երկու լիտր ջուրը կարող է այդքան օգտակար չլինել, որքան մարդիկ կարծում են, քանի որ մարդկային մարմինը 70%-ով բաղկացած է ջրից, իսկ գլխուղեղը՝ 80%-ով:

Գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ նորմալ կենսագործունեության համար երկու լիտր ջուրը նույնիսկ բավարար չէ: Մարդը պետք է ավելի շատ հեղուկ օգտագործի՝ հաշվի առնելով ոչ միայն ջուրը, ինչպես պնդում էին նախկինում, այլև օրվա ընթացքում օգտագործվող ողջ հեղուկը (սուրճ, թեյ, ըմպելիքներ, ապուրներ և այլն):

Բացի այդ, գիտնականները նաև ուշադրություն են դարձրել այն փաստին, որ օգտագործվող հեղուկի քանակը պետք է համապատասխանի մարդու ֆիզիկական ակտիվությանը: Որքան շատ է մարդը շարժվում օրվա ընթացքում, այնքան շատ հեղուկ է հարկավոր նրա օրգանիզմին:

Գիտնականների խոսքով՝ այս ոլորտում ուսումնասիրությունները շատ վաղուց էին իրականացվել, ուստի ներկա պահին ավելի ճիշտ է նոր հետազոտություն անցկացնելը:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ