Ծառուկյանի շուրջ կհավաքվեն քաղաքական ուժերը

262

«Շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը հնարավոր «մեծ կտորներով» հանդես գա՝ դաշինքներով, որովհետև 5 տոկոսի խնդիր լուծելը պարզապես ինքանպատակ կլինի որևէ կուսակցության համար, քանի որ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ հետագա զարգացումների մասով», Politik.am-ի հետ զրույցում ասաց   «Ազգային համաձայնություն » կուսակցության նախագահ ՝ Արամ Հարությունյանը ավելացնելով, որ իշխանափոխություն իրականացնել ցանկացող ընդդիմադիր կուսակցությունները պետք է առանց մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու հնարավոր դաշինքեր կազմեն և այդ դեպքում իշխանությանը շատ դժվար կլինի ժողովրդին բացատրել թե ինչու պետք է իրենց ձայն տալ եթե ձախողել են, բոլոր ոլորտները:

«Այսօր բացի իշխանությունից,ամենաանընդունելին ՀԱԿ-ի դիրքորոշումն է, որը ըստ էության Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի մանդատի համար չկարողնալաով մոռանալ 98 թ իշխանափոխությունը , նորից մեջտեղ բերեց մայր կկուի փիլիսոփայությունը, նրանց հայտարարությունը մեղմ ասած դավաճանություն է՝ կանգնել ասել, որ մենք այդ սահմանները պետք է տանք անորոշ կարգավիճակի դիմաց, դա ոչ այլ ինչ է քան մի քանի մանդատի դիմաց արած հայտարարւթյուն է»,- նկատեց Արամ Հարությունյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հավանական վերադարձին ակտիվ քաղաքականություն, վերջինս նշեց, որ Ծառուկյանը կլինի այն կենտրոնը ում շուրջ կհավաքվեն մի շարք քաղաքական ուժեր.«Ծառուկյանը փակելով իր քաղաքական էջը երբեք զիջումների չգնաց, չարեց հայտարրություններ որոնք կհակասեին նախկինում իր արած հայտարարություններին, դրա համար նա բոլոր առումներով բարոյական իրավուք ունի վերդառնալու քաղաքակնություն և համոզված եմ, մեծ էլեկտորատ կա,  որ սպասում է իր վերադարձին, նրա մասնակցությունը կապահովի ընտրությունների մրցակցային բնույթ»,-մեջբերեց` Հարությունյանը եզրափակելով, որ Ծառուկյանը միակ քաղաքական գործիչն էր, ով կարողացավ համախմբել ամենասևեռված ուժերին.«Ծառուկյանը նախընտրեց ոչ թե Տեր-Պետրոսյանի պես մնալ տանը և մարդկանց ուղարկել Միասնիկյանի արձան կռվելու, այլ տղամարդուն վայել փակեց այդ էջը` զոհերից, բախումներից խուսափելու համար, ինչը հատուկ էր իսկական պետական գործչին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ