Երբ հանրային համակրանքն ու հարգանքը նախանձի առարկայի է վերածվում

208

Երբ ոտնահարվում է լրագրողական էթիկան, երբ մարդկային արժանապատվությունը հետին պլան է մղվում, երբ կարիքավորին օգնելը դառնում է մարդկանց քննադատելու առիթ, երբ հանրային համակրանքն ու հարգանքը նախանձի առարկա է դառնում, հասկանալի է դառնում, որ արդարությունը, անաչառ աշխատանքն ու անշահախնդիր օգնելու ցանկությունը ոմանք փորձում են հակառակ ասպեկտով ներկայացնել հանրությանը:
Armtimes.com կայքը, առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում իր մառազմատիկ հոդվածներով և ապատեղեկատվություններով: Ամենայն հավանականությամբ կամ կայքի խմբագիրներն են շահամոլի անհագ ախորժակով վարակվել, կամ էլ փողի գերի դարձած, անգամ սուրբ գործերն են սևացնում:
Վերջերս հայաստանյան քաղաքական օրակարգի համար մեկ թեմա դարձած՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ, որոշ ուժերի և գործիչների լուսանցքում է թողել: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի վերդարձին սպասողները քաջ գիտակցում են, որ նրա վերադարձը բազմաթիվ սոցիալտնտեսական հիմնահարցերի լուծման բանալի կհանդիսանա և այս համատեքստում օրեցօր աճող հանրության թիվը մղձավանջ է դարձել որոշ ուժերի համար, ովքեր իրենց քաղաքկան դաշտում խղճուկ գոյության պահպանման համար, պատրաստ են ոտնահարել սեփական ժողովրդի շահն ու արժանապատվությունը:
Վերոնշյալ կայքը, ամեն ինչ փորձում է անել, ամեն ստոր սուտ փորձում է իրականություն ներկայացնել, միայն թե Գագիկ Ծառուկյանի անկասելի հեղինակությունը չշարունակի աճել: Չանդրադառնանք այն թեմային, որ անկախ իրենց ստոր գործելաոճից, Գագիկ Ծառուկյանի վարկանիշը չի տուժում, բայց թեման այն աստիճան խոցելի է, որ չանդրդառնալ և անարգանքի պատին չգամել վերոնշյալ կայքին իր սեփականատիրոջ և խմբագրության հետ միասին ուղղակի հնարավոր չէ: Մեջբերենք կայքիհոդվածն ու շարունակենք գրառումը.
«ԲՀԿ-ի Գյումրու գրասենյակում կուտակումներ են. գյումրեցիները Ծառուկյանի փողերն են պահանջում»
Խոսքը վերջերս Գագիկ Ծառուկյանի Գյումրի կատարծ այցի մասին է, երբ հանրությունը իրենց կամքով, ինքնաբուխ կերպով հավաքվել էին Գագիկ Ծառուկյանին դիմավորելու, ապագա անելիքներից տեղեկանալու և իրենց խնդիրներով կիսվելու համար: Այդպես էլ եղավ, բայց հոծ բազմությունը ևս մեկ անգամ վերոնշյալ կայքի սեփականատիրոջը հիշեցրեց, ՏԻՄ ըտրություններում ջախջախիչ պարտության մասին: Տեսնելով թե գյումրեցիները ինչպես են վերաբերվում, վստահում և հավատում Գագիկ Ծառուկյանին, մարդիկ հասկացան, որ բացարձակապես շանսեր չունեն անգամ չնչին տոկոսյանի հարաբերությամբ համակրանքի արժանանալ հանրության կողմից: Բայց ինչքանով է մարդկային, սևացնել այն, որ Գագիկ Ծառուկյանը հենց տեղում լուծում տվեց հավաքվածների խնդիրներին, բացի այն որ շուրջ 50 միլիոն դրամ գումար տրամադրվեց սոցիալական ծանր կացության մեջ գտնվողներից, բացի այն որ ապրիլյան պատերազմում զոհված հերոսի ընտանիքին բնակարան նվիրեց, դեռ շարունակվում է աջակցության ծրագրեր մշակվել գյումրեցիների կողմից հիմնադրամին փոխանցված նամակների հիման վրա: Համաձայնեք, որ կայքի արածը տմարդություն է, անարգանք սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ, մի կողմ դնենք բոլոր տեսակի քաղաքական տարաձայնությունները, բայց երբ գալիս է պահը հանուն ազգի, հանուն ժողովրդի մեկ բռունց դառնալու ժամանակը, նման ոչնչությունները ամեն կերպ խանգարում են՝ իրենց սեփական շահը կարևորելով հանրային շահից: Ինչ ասենք, ամեն մեկը իր արածի համար է պատասխան տալու, եթե ոչ հանրության առաջ, գոնե սեփական խղճի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ