Ուղևորը հայտնել է, որ «Զվարթնոցում» ուշացմամբ ստացած ուղեբեռում բացակայում են իր 2 iPhone-ները. shamshyan.com

821

Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Հովակիմյանը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։30-ի սահմաններում Լոս Անջելես-Մոսկվան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նկատել է, որ իր 1 կտոր ուղեբեռը չկա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, նա տեղեկանում է, որ ուղեբեռը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ Արդեն տեղում բացելով ճամպրուկը՝ նկատում է, որ այնտեղից բացակայում են 1 հատ «iPhone 7» և 1 հատ «iPhone 6» մոդելի հեռախոսներ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ