Ճապոնիայում 6000 հոգի ստիված են եղել երկու գիշեր անցկացնել օդանավակայանում

202

Ձյան և քամու պատճառով դեկտեմբերի 22-ից 6000 ուղևոր ստիպված են եղել մնալ ճապոնական կղզի Հոկայդոի «Նոր Թիթոսե» օդանավակայանում: Ուրբաթ օրը Սափորոյում 96 սանտիմետրից  ավել ձյուն է եկել՝ առաջին անգամ 1966 թվականից տեղումների քանակը 90 սանտիմետրից ավել է եղել:

Ընդհանուր առմամբ «Նոր Թիթոսե» օդանավակայանում հետաձգվել է 287 թռիչք: Ուղևորները տուն գնալու փոխարեն ստիպված են եղել երկու գիշեր մնալ օդանավակայանում, քանի որ գնացքների և երթուղայինների շարժը նույնպես դադարեցվել է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ