Լրատվամիջոցները հայտնել են Ջորջ Մայքլի մահվան հավանական պատճառը

808

Բրիտանացի հայտնի փոփ երգիչ Ջորջ Մայքլի մահվան պատճառ կարող էր լինել սրտի անբավարարությունը, հայտնում է Billboard-ը՝ հիշեցնելով, որ փոփ աստղը մահացել է Օքսֆորդշիրի իր տանը՝ 53 տարեկանում:

Երգչի մենեջեր Մայքլ Լիփմանը պատմել է, որ մահվան բոթը ստացել է Սուրբ Ծննդի առավոտյան: Նշվում է, որ երաժշտին գտել են անկողնում մահացած:

Հավելենք, որ երգչի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել հայտնի երաժիշտներ Էլթոն Ջոնը, Մարկ Ռոնսոնը, Լիամ Գալահերը, Ռայան Ադամսը, ինչպես նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, երգչի մահվան պատճառն առայժմ պաշտոնապես չի հայտարարվել: Ոստիկանության փոխանցմամբ՝ կասկածելի հանգամանքները բացակայում են:

Նշենք, որ Ջորջ Մայքլը, ով ծագումով հույն էր, համարվում է ամենահաջողակ փոփ երգիչներից մեկը. նա իր երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:

1987 և 1988թթ. բրիտանացի երգիչն արժանացել է 2 «Գրեմմի» մրցանակի:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ