Գողություն 37 երթուղային ավտոբուսի սրահում

423

Ոստիկանության Երևանի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 26-ին, ժամը 21.05-ին, Տիգրան Մեծի պողոտայի տոնավաճառի մոտակայքից բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նույն օրը, ժամը 21-ին, թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում 42-ամյա Հասմիկ Մ.-ի պայուսակից գողացել է դրամպանակը, որի մեջ եղել է 22.000 դրամ և արծաթյա ականջօղեր:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ