«Ես հայրենիք եմ եկել և հետ չեմ վերադառնա»

465

Պատմական հայրենիք վերադարձող հայերի թիվն աստիճանաբար մեծանում է: Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ 81-ամյա հայուհի Սիրան (Սիրուն) Միսակյան-Բասմաջյանը 16 տարի առաջ Ֆրանսիայից է եկել: «Նա այժմ բնակվում է Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում: Նա ամեն օր հող է մշակում, հետո եկամուտը վերածում է հագուստի և մեր օգնությամբ ուղարկում է սահմանին ծառայող զինծառայողներին»,- ասաց Հակոբյանը:

Նախարարի խոսքով՝ վերջերս իրենք ընդունել են Շանթ անունով շատ ակտիվ երիտասարդ հայի, որը Կանադայից է եկել: Նա ասում էր. «Ես հայրենիք եմ եկել և հետ չեմ վերադառնա»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ