Գագիկ Ծառուկյանը՝ Տարվա Մարդ

1178

2016 թվականին Գագիկ Ծառուկյանը շարունակեց բարեգործական իր արշավը՝ էլ ավելի մեծ թվով մարդկանց և ծրագրեր ֆինանասապես աջակցելով…

Բարերարը իր հոգածության ներքո վերցրեց նաև մշակութային ծրագրերի ֆինանասավորումն ու հայրենի մշակույթը զարգացնելու առաքելությունը՝ ֆինանսավորելով ամենատարբեր մշակութային ծրագրեր և միջոցառումներ: Շարունակեց աջակցել հազարավոր ուսանողների և երիտասարդների՝ ուսման, կարիերայի և առողջական խնդիրների լուծման ճանապարհին՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով Սիրիայից Հայաստան վերադարձած երիտասարդների նկատմամբ:

Պարոն Ծառուկյանը շարունակեց իր անձնական գումարներով հայկական սպորտի վերելքն ապահովող գործունեությունը, որի արդյունքում հարյուրավոր մեդալների հետ մեկտեղ Հայաստան վերադարձավ օլիմպիական ոսկին և փոքրիկ Հայաստանը օլիմպիական խաղերին առաջ անցավ իրենից ավելի ուժեղ և զարգացած շատ և շատ պետություններից:

Ֆինանասատնտեսական ծանրագույն իրականությունում Գագիկ Ծառուկյանը ավելի քան 100 մլն դոլարի ներդրում կատարեց Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում՝ ստեղծելով աշխատատեղեր և հարկ վճարող ընկերություններ և սա միայն մեկ տարում (Նախորդ գրեթե բոլոր տարիներին Գագիկ Ծառուկյանը անընդհատ ներդրումներ է արել Հյաստանի տնտեսության մեջ և նրա ընկերություններում աշխատում են ավելի քան 20 հազար քաղաքացիներ):

Գագիկ Ծառուկյանը իր բարեգործական տեսլականը հանեց Հայաստանի սահմաններից դուրս կանգնելով մեծ արհավիրքի մեջ հայտնված Սիրիահայերի խնդիրների կողքին՝ անձնական գումարներից աջակցելով հայության այս դժվարություններ ապրող հատվածին: Այցելեց մեր ավանդական հզորագույն գաղթօջախներից մեկը՝ Թեհրան դարձյալ իր աջակցությունը հայտնեց տեղի հայության խնդիրներին, ունենալով մեկ նպատակ՝ Մայր հայրենիքին աջակցած սփյուռքը զգա նաև Մայր հայրենիքի հոգատարությունն ու սերը իր նկատմամբ:

Բարերար Գագիկ Ծառուկյանի մասին և հեշտ է խոսել, և շատ դժվար , հեշտ է քանզի նրա մասին խոսում են իր գործերը և դժվար քանզի այնքան շատ բան է արված, որ թվարկելիս ամբողջը հնարավոր չէ հիշել…

Կարծում եմ նման որակների և արարքներին տեր հայորդին կարող է և արժանի է կոչվելու Տարվա Մարդ

Շնորհակալություն Մեծ բարերար:

Աղբյուր` Մենուա Հարությունյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ