Գրիպի և մրսածության դեմ պայքարում ձեզ կօգնի …

404
Sick Woman. Flu. Woman Caught Cold. Sneezing into Tissue

image3

Նուշը քիմիական նյութեր է պարունակում, որոնց ուժեղացնում են մի ամբողջ շարք վիրուսներին իմունային համակարգի արձագանքը, այդ թվում՝ մրսածության և գրիպի վիրուսներին: Այս մասին հաղորդել են Institute of Food Research-ի (Մեծ Բրիտանիա) և Policlinico Universitario-ի (Իտալիա) մասնագետները:

Հետազոտության ընթացքում նրանք նկատել են, որ նուշի կեղևն օրգանիզմին օգնում է հերպեսի վիրուսի՝ herpes simplex virus 2-ի (HSV-2) դեմ պայքարում: Այն շատ տարածված է եւ դժվարությամբ է բուժվում, քանի որ հաջողությամբ թաքնվում է իմունային համակարգից:

Institute of Food Research-ից Ջուզեպինա Մանդարինիի խոսքով՝ նուշի կեղևի մեջ առկա պոլիֆենոլները խթանում են իմունային արձագանքը և օրգանիզմին օգնում պայքարել վիրուսների դեմ. դրանք օրգանիզմին օգնում են կանխել վիրուսների բազմացումն ու տարածումը:

Հետաքրքիր է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ նուշը մարսվում է ստամոքսում, իմունիտետը շարունակում է ակտիվ մնալ: Այդ պատճառով գրիպի եւ մրսածության սեզոնին գիտնականները խորհուրդ են տալիս ավելի շատ նուշ ուտել եւ անպայման կեղեւով: Իսկ օրական քանի՞ նուշ է հարկավոր ուտել՝ իմունիտետն ամրացնելու համար: Գիտնականներն այս հարցի պատասխանն առայժմ չունեն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ