Մեսին փրկեց «Բարսելոնային» պարտությունից

416

2017 թվականը հաջող չի սկսվում «Բարսելոնայի» համար: Նոր տարվա երկրորդ խաղում եւս կատալոնական ակումբը չհաղթեց: Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում մրցակիցը «Վիլյառեալն» էր, որի դեմ արտագնա խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:

Իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեի՝ երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը հաշվի մեջ առջեւում էին մինչեւ 90-րդ րոպեին, սակայն Լիոնել Մեսին «Բարսելոնային» փրկեց պարտությունից: Արգենտինացի հարձակվողն անթերի իրացրեց տուգանային հարվածը:

«Բարսելոնան» 35 միավորով նահանջեց երրորդ տեղ եւ 5 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: Երկրորդ տեղ բարձրացած «Սեւիլիան» ունի 36 միավոր, իսկ «Վիլյառեալը» 30 միավորով 5-րդն է:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում 1:2 հաշվով պարտվել էր Բիլբաոյի «Աթլետիկին»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ