Նիգավան-Ապարան ճանապարհին 4 ավտոմեքենա է արգելափակված, ձյունով լցված հատվածը դեռ չի մաքրվում

681

Նիգավան-Ապարան ճանապարհին արդեն մի քանի օր է՝ ձյան մեջ 4 ավտոմեքենա կա արգելափակված: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին հայտնեց Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի գյուղապետ Արտաշես Գալստյանը: Նա նշեց, որ արգելափակված մեքենաների ուղևորներին փրկարարները տեղափոխել են գյուղ, սակայն, ճանապարհի 4 կմ հատվածը, որը ձյունով է լցված, դեռ չի մաքրվում:

«Արդեն քանի օր ա էս վիճակն է, այսօր ասել են, որ պետք է գան, մաքրեն: Սպասում ենք, որ արգելափակված մեքենաներն էլ վերջապես դուրս երեն, ճանապարհը բացվի»,-ասաց գյուղապետը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ