Առաջիկա 5 օրերին մառախուղը չի ցրվի, հնարավոր է` ցերեկային ժամերին նոսրանա. Գ. Սուրենյան

554

Առաջիկա 5 օրերին մառախուղը հանրապետությունում կպահպանվի, սակայն, հնարավոր է, որ ցերեկային ժամերին մառախուղի որոշակի թուլացում լինի, իսկ գիշերն ու առավոտյան այն կրկին ակտիվանա:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա 5 օրերի եղանակին, ապա օդերևութաբանն ասաց. «Վաղը արևմտյան շրջաններում սպասում ենք թույլ ձյուն: Այսինքն՝ արևմտյան շրջաններ ասելով` հիմնականում Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր: Հաջորդող հինգ օրերին, այսինքն` 11-15-ը, կրկին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, մյուս շրջաններում ամսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով, իսկ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանի էական տատանումներ չեն սպասվում»:

Այսինքն՝ գիշերը կլինի 11-13 աստիճան, ցերեկը `7-9 աստիճան ցուրտ:

 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ