Կոնդ թաղամասում մեքենայի մեջ հայտնաբերվել է վարորդի դին

511

Երևանի Կոնդ թաղամասում տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով՝ հունվարի ութին, ժամը 12:05-ին ոստիկանության բաժին քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ Կոնդ թաղամասում տղամարդու դի կա.«Տղամարդը 1956 թվականին ծնված Ս.Հ.-ն էր, ում մահացած են հայտնաբերել իր վարած մեքենայի մեջ»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ