Սիրիահայերին օգնելու հարցում Գագիկ Ծառուկյանի խոստումն այսօր էլ ուժի մեջ է

437

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը 5-ամյա դադարից հետո ղողանջել են առաջին անգամ: Հունվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն, այցելելով Հալեպ, Սուրբ Աստվածածին եկեղեցում Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ է մատուցել, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հալեպահայության շրջանում: Ի ուրախություն համայն հայության՝ Հալեպն այսօր ազատագրված է, սակայն ահռելի ջանքեր են պահանջվում Հալեպի հայկական գաղութը վերակազմավորելու համար: Բարերար Գագիկ Ծառուկյանն, ամիսներ առաջ Լիբանանում հանդիպելով Արամ Առաջինի հետ, իր մտահոգությունն էր հայտնել պատերազմի մեջ գտնվող սիրահայության վերաբերյալ՝ խոստանալով գործադրել բոլոր ջանքերը նրանց օգնելու համար: Խոստումն այսօր էլ ուժի մեջ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ