Հրդեհ Արմավիրում. այրվել է հավաբունը

437

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 141 տանը հարակից այրվում է հավաբուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.40-ին, մարվել՝ 08.56-ին:

Այրվել է Մ. Ա.-ին պատկանող հավաբունը (մոտ 10 քմ), ծխախեղդ են եղել 50 հավ եւ 10 հնդկահավ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ