Մարադոնան Մեսիին քննադատել է ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը բացակայելու համար

344

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին, որը ներկա չէր գտնվել Ցյուրիխում նախօրեին կայացած ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը: Մրցանակը բաժին էր հասել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որի մրցակիցներն էին Մեսին ու Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

«Ես հիասթափված եմ Մեսիով: Տանը հեռուստացույցի առջեւ նստած հնարավոր չէ պայքարել որեւէ մեկի հետ: Չգիտեմ, թե ինչու «Բարսելոնայի» ներկայացուցիչները ներկա չէին այսպիսի կարեւոր մրցանակների հանձնման արարողությանը: Կարծում եմ, որ ժամանելով Ցյուրիխ՝ Մեսին կպայքարեր ավելի լավ, քան Բարսելոնայում»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է TVE-ն:

Հիշեցնենք, որ հարցման արդյունքում Ռոնալդուն հավաքել էր 34,4 տոկոս ձայն, Մեսին՝ 26,42, իսկ Գրիզմանը՝ 7,53:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ