Ավտովթար Երևանում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 2-ը երեխաներ են, մեկը՝ հղի կին

455

Երեւանում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 13:00-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի հարեւանությամբ բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 99 XX 998 համարանիշի եւ «Mercedes C230» մակնիշի 01 DQ 050 համարանիշի ավտոմեքենաները:

SHamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ գործող «24 ժամ» սուպերմարկետի աշխատակիցները:

Վիրավորներից 2-րը երեխաներ են, իսկ մեկն էլ՝ հղի կին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ