Ստամբուլահայ ամուսինների տան վրա հարձակում գործած հայաստանցիների համար թուրքական դատարանը պահանջել է ցմահ ազատազրկում (լուսանկարներ)

971

Մեկ տարի առաջ Ստամբուլում տարեց հայ ամուսինների տան վրա ավազակային հարձակում իրականացրած ՀՀ 3 քաղաքացիների` Արթուր Այվազյանի, Սերգեյ Միքայելյանի և Արամ Հովհաննիսյանի համար Ստամբուլի առանձնակի ծանր հացագործությունների թիվ 7 դատարանի դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում 8 հոգանոց խումբը թալանի նպատակով մտել էր տարեց հայ ամուսիններ Հակոբ Յաքուբ Դեմիրջիի և Սեդա Այդա Դեմիրջիի տուն: Դեպքն ավարտվել էր 85-ամյա Հակոբ Յաքուբ Դեմիրջիի մահով, իսկ 79-ամյա կինը տեղափոխվել էր հիվանդանոց:

Հայ ամուսինների տնից 1 մլն թուրքական լիրա արժողությամբ զարդեր և գումար հափշտակած 8 հոգանոց խումբը ձերբակալվել է Տրապիզոնում՝ հանցագործությունից 4 օր անց` դեպի Հայաստան փախուստի ճանապարհին:

Դատավարության ընթացքում ՀՀ քաղաքացիներից երկուսը հաստատել են, որ ստամբուլահայ ամուսինների տուն են մտել թալանի նպատակով, սակայն հերքել են Հակոբ Յաքուբ Դեմիրջիի մահվանը որևէ առնչություն ունենալու մեղադրանքը, և պահանջել են իրենց ազատ արձակել: Մյուս մեղադրյալը նշել է, որ նա «ընդամենը կանգնել է դռան մոտ ու հսկել, որ ոչ ոք չգա», և նույնպես պահանջել է իրեն ազատ արձակել:

Գործի առնչությամբ մյուս կասկածյալների նկատմամբ դատախազը որևէ մեղադրանք չի առաջադրել` բավարար ապացույցների բացակայության պատճառով:

Մեղադրող Սեդա Այդա Դեմիրջիի փաստաբան Մեհմեդ Օրալը, սակայն, պահանջել է, որ մյուս կասկածյալները նույնպես պատժվեն, նրա պնդմամբ` նրանք նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել թալանին և սպանությանը:

Նշենք, որ ըստ հետաքննության` կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատած հայաստանցի կինը։ Վերջինս զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել՝ նշելով, որ «այդ զույգը շատ փող ունի»։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ