Ծեծկռտուք գիշերային ակումբում. կան բերման ենթարկվածներ

398

Գյումրիի գիշերային ակումբներից մեկում հունվարի 13-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: Հայտնի է դարձել, որ Սեւակի փողոցում գտնվող գիշերային ակումբում մի խումբ տղամարդիկ քաշքշել են միմյանց, ապա փոխադարձ հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ծեծկռտուքը հնարավոր է եղել հանդարտեցնել իրավապահների ժամանելուց հետո, որոնք երիտասարդներին բերման են ենթարկել: 5 մարդ բերման է ենթարկվել Մուշի բաժին:

Նշված դեպքով կատարվում է հետաքննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ